Երկուշաբթի, 20.05.2024, 04:11 Դուք մուտք եք գործել որպես՝ Հյուր | Խումբ "Հյուրեր" RSS  
Գլխավոր էջ
ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ
և ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴԻ
ՖԱՆ ԿԱՅՔ




Բաժնի անվանակարգերը

Հաջորդ հանդիպումը

Հաջորդ հանդիպումը

Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 52


Մուտքի ձև

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » Ֆայլեր » Տեղեկություններ

Էրիկ Աբիդալ. «Հեռանում եմ, բայց անպայման կվերադառնամ» (Տեսանյութ)
31.05.2013, 19:34

Պաշտոնապես ֆրանսիացի պաշտպանի հեռանալու մասին հայտարարվել է հինգշաբթի օրը կայացած ասուլիսում:

Էրիկը խոստովանել է, որ կցանկանար կարիերան շարունակել կատալոնական ակումբում, սակայն կապտանռնագույնների ղեկավարությունը որոշում է կայացրել նրանից հեռանալ:

 «Ես այստեղ վեց տարի եմ անցակցրել, դա ամենաուժեղ փորձն էր իմ կյանքի: 
Այստեղ ես հիանալի ընկերնրի հանդիպեցի: Նրանք լավագույնն են աշխարհում: Շատ բաներ սովորեցի: Շնորհակալ եմ մարզիչներին, ովքեր հավատացին ինձ: Բացի այդ շնորհակալ եմ բժիշկներին, ֆիզիոթերապևտներին, ովքեր ինձ հսկայական օգնություն ցուցաբերեցին ամենադժվար պահերին:

Շնորհակալ եմ ընտանիքիս, եղբորս (նրա լյարդի մի մասը պատվաստվել էր Էրիկին), կնոջս և աղջիկներիս: Ես հիմա երկու նպատակ ունեմ. պայքարել, որպեսզի տեսնեմ, թե ինչպես են մեծանում երեխաներս և լինել կնոջս կողքին, ինչպես նաև նորից ելույթ ունենալ: 
Նրանք իմ կողքին էին, նրանք հետևում էինք իմ ապաքինման և շատ ուրախացան, երբ ես կրկին խաղացի: Ես կշարունակեի խաղալ «Բարսելոնայում», սակայն ակումբն այլ որոշում կայացրեց: Ես պետք է հարգեմ այդ որոշումը:

«Համոզված եմ, որ կվերադառնամ ասյտեղ, քանի որ ես հետաքրքիր առաջարկ ունեմ «Բարսելոնայից»: Ես բարձր եմ գնահատում այդ ժեստը և կմտածեմ այդ մասին: Շնորհակալ եմ «Բարսելոնայի» երկրպագուներից, բոլոր այն մարդկանց, ովքեր մտածում էին իմ մասին: Շնորհակալություն, և թո՛ղ միշտ լինի «Բարսան»,- եզրափակել է 33-ամյա պաշտպանը: 


Նշենք, որ մամլո ասուլիսին ներկա են եղել թիմի բոլոր ֆուտբոլիստները, գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան և ակումբի մի շարք այլ աշխատակիցներ:
 Մասնավորապես Կատալոնական «Բարսելոնայի» առաջատարներից մեկը՝ Չավին, չի կարողացել զսպել իր էմոցիաները և լաց եղել Էրիկ Աբիդալի հրաժեշտի ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք նաև, որ վաղը` Երևանի ժամանակով 13:00-ից սկսած, թիմի դարպասապահ Վիկտոր Վալդեսը կներկայանա մամլո ասուլիսի Նոու Կամպի ասուլիսների սրահում: Հնարավոր է, որ նա հայտարարի թիմից հեռանալու մասին լուրը:



















Կատեգորիա: Տեղեկություններ | Ավելացրեց: ARMESSI
Դիտումներ: 432 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
ԿԱՅՔԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է

Ronaldo vs Messi

Ronaldinho Neymar

Օրացույց

Որոնել

Բաժնի անվանակարգերը
Տեղեկություններ [145]

Copyright MyCorp © 2024