Երկուշաբթի, 20.05.2024, 03:45 Դուք մուտք եք գործել որպես՝ Հյուր | Խումբ "Հյուրեր" RSS  
Գլխավոր էջ
ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ
և ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴԻ
ՖԱՆ ԿԱՅՔ




Բաժնի անվանակարգերը

Հաջորդ հանդիպումը

Հաջորդ հանդիպումը

Մեր հարցումը
Որ ակումբն եք նախընտրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 53


Մուտքի ձև

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » Ֆայլեր » Տեղեկություններ

ՀԱՅԱՍՏԱՆ-ՄԱԼԹԱ՝ 0:1. ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ...
07.06.2013, 22:03
Հայաստան-Մալթա՝ 0:1. Խայտառակություն...Վերջ՝ 0:1: Հայաստանը խայտառակ պարտություն է կրում սեփական հարկի տակ՝ «չոր» հաշվով պարտվելով մի հավաքականի, որը ընտրական վերջին 10 խաղերում 30 գնդակ էր ընդունել սեփական դարպասը:
90+1՝ Մխիթարյանը ներխուժեց տուգանային ու հարվածեց, բայց պաշտպանը հեռացրեց գնդակը:
90՝ Մրցավարը 4 րոպե ավելացրեց հիմնական ժամանակին:
86՝ Անկյունայինի խաղարկումից հետո գնդակը հայտնեց Տարոն Ոսկանյանի մոտ, ով շեղ հարվածեց:
83՝ Մխիթարյանը տուգանայինից բարձր հարվածեց:
82՝ Մխիթարյանին գցելու համար դեղին քարտ ստացավ Լուկ Դիմեչը:
78՝ Մովսիսյանը հայտնվել էր խաղից դուրս վիճակում:
75՝ Հայաստանը հերթական անհաջող անկյունայինն իրացրեց:
71՝ Օզբիլիսի հեռահար հարվածից հետո դարպասապահը գնդակը հեռացրեց:
70՝ Օզբիլիսի փոխանցումից հետո դարպասապահը հեռացրեց գնդակը, ապա Մարկոսը հեռվից անհաջող հարված կատարեց:
69՝ Անկունայինի իրավունք էին ստացել հայ ֆուտբոլիստները, բայց անհաջող իրացրին այն: 
68՝ Օզբիլիսը ներխուժեց տուգանային, բայց նրա փոխանցումից հետո դարպասապահը տիրեց գնդակին:
67՝ Սարկիսոոոոոոոոոոոոոոով.... Սուր անկյան տակ մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ ու հարվածեց, սակայն մի փոքր շեղ էր:
66՝ Արթուր Սարկիսովը փոխարինեց Դավիթ Մանոյանին:
65՝ Վալերի Ալեքսանյանը հեռվից բարձր հարվածեց:
63՝ Մովսիսյանը ներխուժեց տուգանային, սակայն միայն անկյունային կարողացավ վաստակել, որն անհաջող իրացվեց:
61՝ Թա-սի-բով. վանկարկում են տրիբունաները... Ընդամենը 30 րոպե ունի Հայաստանը խայտառակությունից խուսափելու համար:
59՝ Օզբիլիսը տուգանայինից փոխանցում կատարեց, սակայն պաշտպանը գնդակը դուրս բերեց անկյունային, որի խաղարկումից հետո հայ ֆուտբոլիստները խախտեցին կանոնները:
58՝ Օզբիլիսը տուգանայինից հարվածեց, բայց դարպասապահը դժվարությամբ հեռացրեց գնդակը:
56՝  Մալթայի կազմում Գարետ Սկիբերասին փոխարինեց Պոլ Ֆենեչը:
53՝ Օզբիլիսի հեռահար հարվածից հետո դարպասապահը տիրեց գնդակին:
49՝ Կամո Հովհաննիսյանն աջ եզրից սուր փոխանցում կատարեց, սակայն դարպասապահը կարողացավ խանգարել Մովսիսյանին:
46՝ Մեկնարկեց երկրորդ խաղակեսը Յուրա Մովսիսյանը փոխարինեց Էդգար Մանուչարյանին:
Ընդմիջում
45+2` Ալեքսանդր Մուսկատը դեղին քարտ ստացավ Մանուչարյանին գցելու համար: Վտանգավոր տուգանային վաստակեց Հայաստանը, որն անհաջող իրացվեց:
45՝ Մրցավարը 2 րոպե ավելացրեց հիմնական ժամանակին:
45՝ Մանուչարյանը անկյունայինից անհաջող փոխանցում կատարեց:
44՝ Յու-րա, Յու-րա... Վանկարկանում են ֆուտբոլասերները... Մովսիսյանն այսօր պահեստայինների թվում է...
43՝ Մկրտչյաաաաաաաաաաաաան.... Գլխով մոտ տարածությունից բարձր հարվածեց Կառլենը...
41՝ Օզբիլիսը հեռվից կրակեց, սակայն շեղ էր:
39՝ Տուգանայինի իրավունք էին ստացել հայ ֆուտբոլիստները, որը հնարամիտ կերպով խաղարկեցին, սակայն եզրափակիչ հարվածը չստացվեց:
37՝ Հայաստանն անկյունայինի իրավունք էր ստացել, որն անհաջող իրացվեց:
36՝ Մինասյանն ակտիվացել է եւ հուշումներ է կատարում:
35՝ Արզումանյանը եւ Միֆսուդը բախվեցին միմյանց եւ այժմ բուժօգնություն են ստանում: Երկուսն էլ պատրաստ են շարունակել խաղը:
32՝ Մալթան սկսել է ժամանակ ձգել: Բնական է, 6 տարի մրցակցի հարկի տակ միավոր չվաստակած հավաքականն ամեն ինչ անելու է չպարտվելու համար...
28՝ Մարկոսի հեռահար հարվածից հետո դարպասապահը հրաշքով փրկեց Մալթային:
26` Օզբիլիսը տուգանայինից խորամանկ հարված կատարեց, սակայն մի քանի անդրադարձներից հետո հյուրերը կարողացան հեռացնել գնդակը:
21՝ Հենրիխ Մխիթարյանը սուր անկյան տակ փոխանցում կատարեց, սակայն շատ ուժեղ էր:
20՝ Խայտառակ վատ տեսք ունի Հայաստանի պաշտպանությունն այս խաղում... Կլեյտոն Ֆալան հայտնվել էր նպաստավոր դիրքում, սակայն  գլխով բարձր հարվածեց:
16՝ Հայաստանի իրացրաց անկյունայինից հետո հետեւեց գլխով շատ վտանգավոր հարված, սակայն դարպասապահը փրկեց: Մալթայի հակագրոհի ժամանակ Միֆսուդն էր մեն-մենակ դուրս գալիս, սակայն Վալերի Ալեքսանյանը հասցրեց խանգարել...
15՝ Օզբիլիսը տուգանայինից փոխանցում կատարեց, սակայն խաղընկերներից ոչ ոք չհասավ գնդակին:
15՝ Մխիթարյանին գցելու Բրիֆան դեղին քարտ ստացավ:
13՝ Հայաստանի մոտ առայժմ ոչինչ չի ստացվում...
11` Մեկնարկը շոկային էր... Մեզ արդեն Մալթան է արագ գոլ խփում...

8` ԳՈԼ: 0:1: Հայաստանի պաշտպանության կենտրոնը ձախողվեց, որի արդյունքում Մայքլ Միֆսուդը բացեց հաշիվը:

2՝ Անկյունայինի իրավունք էին ստացել հայ ֆուտբոլիստները, սակայն անհաջող խաղարկեցին այն:
1՝ Հանդիպումը մեկնարկեց:
Կատեգորիա: Տեղեկություններ | Ավելացրեց: ARMESSI
Դիտումներ: 401 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
ԿԱՅՔԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է

Ronaldo vs Messi

Ronaldinho Neymar

Օրացույց

Որոնել

Բաժնի անվանակարգերը
Տեղեկություններ [145]

Copyright MyCorp © 2024