Երկուշաբթի, 20.05.2024, 04:24 Դուք մուտք եք գործել որպես՝ Հյուր | Խումբ "Հյուրեր" RSS  
Գլխավոր էջ
ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ
և ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴԻ
ՖԱՆ ԿԱՅՔ




Բաժնի անվանակարգերը

Հաջորդ հանդիպումը

Հաջորդ հանդիպումը

Մեր հարցումը
Որ ակումբն եք նախընտրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 53


Մուտքի ձև

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » Ֆայլեր » Տեղեկություններ

Շնորհակալություն եւ հաջողություն, պարոն Մինասյան
07.06.2013, 22:06

Ինչպես թիմում ունենալ Ուկրաինայի եւ Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկուներ, ունենալ Արաս Օզբիլիս, Մարկոս, Սարկիսով եւ այսպես խաղալ Մալթայի հավաքականի դեմ՝ հարցրեք Վարդան Մինասյանին:  Նա Ձեզ իդեալական կբացատրի…

 «Ինքնագնահատում»

Երեկ Ռաֆայել Նազարյանը շատ գոհ էի մեր երիտասարդական հավաքականի խաղից: Չենք զարմանա, որ Մինասյանն էլ գոհ լինի այսօրվա հանդիպումից:Զարմանալ պետք չէ, միգուցե այդ մարդկանց ֆուտբոլի ընկալման արժեհամակարգն է այդպիսին: Բայց եթե այդպես է, ապա պարոնայք եկեք խաղից առաջ մեզ ասեք, որ մենք ու Մալթան նույն մակարդակն ունենք, որ իսլանդացի երիտասարդականը մեզ համար թոփ թիմ է, այլ ոչ մեզ ձեր «բարսելոնյան» ճաշակից դասեր մի տվեք:

Մինասյանի էլ անելիք չունի

Պարոն Մինասյան շնորհակալություն Ձեր կատարած նախկին աշխատանքի համար, բայց երկրորդ անգամ հրաժարական տալը այս պահին ամենաճիշտ որոշումը կլինի: Դուք չեք տիրապետում հանդերձարանին, ձեր խաղային փիլիսոփայությունը արդեն չի «զարմացնում» նաեւ Մալթայի սիրողականներին: Ձեր միսսիան ավարտվել է: Անձամբ դուք դա հասկացել էիք դեռ չեխերի հետ խաղից հետո, բայց մեզ համոզվելու համար պետք էր, որ պարտվեինք նաեւ Մալթային:

Դուք մեզ հասցրեցիք որոշակի բարձրունքների եւ կրկին իջեցրեցիք այնտեղ, որտեղից սկսել էինք:

Ֆուտբոլիստները

Չենք ուզում խոսել կազմի ընտրությունից՝ թե ինչու մեկնարկայինում չէին Մովսիսյանն, Սարկիսովն ու Խաչատուրովն, թե որքան կարեւոր ֆուտբոլիստ է Մանոյանը Մինասյանի խաղային փիլիսոփայությունում, թե ինչպես էին մեր կենտրոնական պաշտպանները նայում, որ գնդակը հետ մղելուց Բերեզովսկին հատուկ իրենց կուղարկի գնդակը, թե որքան սխալներ կարող է անել Կամո Հովհաննիսյանը… շարունակեք ինքներդ:

P.S. Երեկ Մալթայի հավաքականի գլխավոր մարզչի մամուլի ասուլիսի ժամանակ հարց էր հնչել, թե ինչպես եք գնահատում Մալթայի խմբից դուրս գալու շանսերը: Այդ հարցը լրագրողների ծիծաղն էր առաջացրել եւ այն նույնիսկ չէր թարգմանվել Գեդինի համար:

Այստեղ են ասում՝ ծիծաղենք միասին…

Կատեգորիա: Տեղեկություններ | Ավելացրեց: ARMESSI
Դիտումներ: 441 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 ARMESSI  
0
sad sad cry cry cry cry cry cry

Անուն *:
Email *:
Կոդ *:
ԿԱՅՔԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է

Ronaldo vs Messi

Ronaldinho Neymar

Օրացույց

Որոնել

Բաժնի անվանակարգերը
Տեղեկություններ [145]

Copyright MyCorp © 2024